close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+14°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

Հասարակություն

9 Ապրիլի 2020, 18:24
 Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:

Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարի համահեղինակ, նկարիչ Հովհաննես Մինասյանի որդու՝ ֆիզիկոս Մարտին Մինասյանի հետ:

Հովհաննես Մինասյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի հետ միասին հեղինակել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարը: Անցած տարվա վերջին նախագահ Սարգսյանի աջակցությամբ իրականացվել էր որմնանկարի ամբողջական վերականգնումը, որի որոշ հատվածներ տարիների ընթացքում վնասվել էին: Ներկայումս որմնանկարն արդեն վերագտել է իր նախնական տեսքը:

Զրուցակիցները կարևորել են մշակութային արժեքների պահպանումն ու հոգածությունը մեր ազգային ժառանգության նկատմամբ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մարտին Մինասյանի գործունեությամբ ու ծրագրերով:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica