close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք

Աշխարհ

9 Ապրիլի 2020, 18:09
 Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք

Թաիլանդի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք է արձանագրվել: Դեպքը գրանցվել է Չաիապհում (Chaiyaphum) նահանգում մի կնոջ մոտ՝ ապաքինվելուց մեկ շաբաթ անց. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Մարտի սկզբին արտերկրից վերադառնալուց հետո 38-ամյա կինը վատառողջ է եղել և մարտի 12-ին դիմել է բժշկի Բանգկոկում: Կորոնավիրուսի թեստը տվել է դրական պատասխան: Կինը երկու շաբաթ անցկացրել էտեղի հիվանդանոցներից մեկում, առողջացել է և դուրս է գրվել երեք անգամ բացասական պատասխանով թեստավորումից հետո: Վերադառնալով իր բնակավայր՝ կինն ապրիլի 4-ին կրկին դիմել է բժիշկի՝ ունենալով մրսածության ախտանշաններ: Թեստը դրական պատասխան է ունեցել: Կնոջը հոսպիատալացրել են տեղի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք:

Կորոնավիրուսի դեպք տվյալ նահանգում շատ քիչ կա: Այնտեղ վարակվել է 4 անձ, ներառյալ վերը նշված կինը:

Թաիլանդում հաստատված դեպքերի թիվը 2 հազար 423 է, մահացության ցուցանիշը 32:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica