Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ
Իրավունք

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասել է Հակոբ Ճաղարյանի տիկինը։
«Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի -ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից: Աշխատանքից ազատվելուց հետո արդեն նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են։