close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գազպրոմը» մեջքից հարվածում է Հայաստանին․ ի՞նչ շանսեր ունեն հայ-ռուսական գազային բանակցությունները

Տնտեսական

9 Ապրիլի 2020, 17:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գազպրոմը» մեջքից հարվածում է Հայաստանին․ ի՞նչ շանսեր ունեն հայ-ռուսական գազային բանակցությունները

Գազի շուկայական գինն այնքան է ընկել, որ Ռուսաստանի համար ավելի ձեռնտու է դարձել այն վաճառել ներքին շուկայում, քան արտաքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վելուծաբան Իգոր Յուշկովը՝ «Հոդված 3» ակումբի կազմակերպած՝ հայ-ռուսական գազային բանակցությունների թեմայով քննարկման ժամանակ։

Խոսքն այն մասին էր, որ Հայաստանն ու Բելառուսը դիմել են «Գազպրոմ» ընկերությանը՝ սահմանին գազի գինը նվազեցնելու և եվրոպական երկրներ մատակարարումների գնի հետ համադրելի դարձնելու հարցով, իսկ «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ որոշ կատեգորիայի հայ սպառողների համար գազի գինը մինչև 36 տոկոս բարձրացնելու համար։

Ռուս վերլուծաբանն այս պահը շատ հարմար համարեց՝ սահմանին գազի գինն իջեցնելու հարցով ռուսական «Գազպրոմին» դիմելու համար, քանի որ եվրոպական շուկայում գազի գինն աննախադեպ իջել է և հասել մինչև 98-99 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց։ Բացի այդ, Բելառուսի հետ համատեղ դիմելը, նրա խոսքով, ավելի մեծացնում է դրական արդյունքի շանսերը։

Մյուս կողմից, նա զգուշացրեց, որ միջպետական պայմանավորվածությամբ՝ սահմանված պայմանագրային գնից շուկայականի անցնելու դեպքում ռիսկեր են առաջանալու, քանի որ հետագայում, եթե եվրոպական հանգույցներում գազի գինը բարձրանա, կբարձրանա նաև Հայաստանի համար։

Մինչդեռ, եթե Հայաստանը ցանկանում է ֆիքսված գին սահմանել, Իգոր Յուշկովըի խոսքով, այդ դեպքում պետք էր բանակցել ոչ թե «Գազպրոմ» ընկերության, այլ միջպետական մակարդակով՝ ՌԴ նախագահի հետ և Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությամբ կսահմանվեր այնպիսի գին, որը կայուն կլիներ անկախ շուկայական գնի տատանումներից։

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը «կողպված» երկրներ են՝ ելք չունեն դեպի ծով, իսկ այս տիպի երկրները ավելի սուր են զգում կորոնավիրուսի և այլ ճգնաժամերը, այս պատճառով էլ այս տիպի երկրների համար ՄԱԿ-ը արտոնություններ է սահմանել։ Հայաստանն ու Բելառուսը նաև Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակիցներ են։ Այս ամենը հիմքեր են, որոնք արդարացնում են դիմելը ՌԴ-ին՝ գազի գնի նվազեցման հարցով։

«Գազպրոմ Արմենիայի» կողմից հենց այս փուլում դիմելը, որ հայ սպառողի համար գինը բարձրանա,  Արա Մարջանյանը որակեց «կորպորատիվ էգոցենտրիկ որոշում»՝ երկրի համար դժվար ժամանակներում։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համամիտ է, որ ընդհանրապես տեղին չէր ճգնաժամի ժամանակահատվածում դիմել՝ գազի գինը երկրի ներսում բարձրացնելու համար։

«Ի՞նչ է շահում «Գազպրոմը» ՀՀ ներսում գազի գինը բարձրացնելով․ ի վերջո, 2 միլիարդ խմ գազ ենք սպառում ընդհանուր ծավալով և 15 դոլարով թանկացնելով՝ 30 միլիոն դոլար է ՀՀ-ից ավելի տանելու։ «Գազպրոմն» ասում է՝ սպառողների համար գազի գինը 4 դրամ իջնում է, բայց փոխարենը տնտեսվարողների համար 212-280 դոլար է դարձնում՝ 30-35 տոկոսով բարձրացնում է, իսկ անապահով խավերի համար՝ 36 տոկոսով է բարձրացնում։ Սա կարող եմ գնահատել իբրև մեջքից հարված Հայաստանին «Գազպրոմի» կողմից»,-ասաց Վահագն Խաչատրյանը։

Նա համոզված է, որ «Գազպրոմ Արմենիայի» պահանջը բավարարելու դեպքում ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերն, առանց բացառության, վնասներ են կրելու։

«Այստեղ պետք է վերջակետ դրվի հայ-ռուսական գազային հարաբերություններին»,-ասաց նա՝ անհասկանալի համարելով, թե այսօր ինչո՞ւ է սահմանին գինը 165 դոլար՝ 1000 խմ դիմաց, ոչ թե մեկ այլ գին և վստահություն հայտնեց, որ ՀՀ-ն այս պահին ունի լծակներ՝ «Գազպրոմին» խաղի իր կանոնները թելադրելու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Զուգահեռ, «Գազպրոմի» հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար նախատեսված սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

Այս մոտեցումը, հատկապես ճգնաժամի պայմաններում, ընկալելի չէ Հայաստանի կառավարության ու հասարակության համար՝ օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում․

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica