close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևմտյան ժողովրդավարությունների գիտական առաջընթացը չպաշտպանեց մարդկությանը. Խամենեի

Աշխարհ

9 Ապրիլի 2020, 17:04
 Արևմտյան ժողովրդավարությունների գիտական առաջընթացը չպաշտպանեց մարդկությանը. Խամենեի

Արևմտյան ժողովրդավարությունը և նրա անարդարացիությունը խաղաղություն չեն բերի ու չեն փրկի մարդկային հասարակությունը: Այսօր` ապրիլի 9-ին,  շիա 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա առթիվ հեռուստաուղերձում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեիդ Ալի Խամենեին. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

«Արևմտյան ժողովրդավարությունը և ազատականության տեսությունը, որ իշխում է աշխարհում, մարդկությանը չեն բերի խաղաղություն ու փրկություն: Մարդկային հասարակությունը չի զգում խաղաղություն` չնայած բոլոր գիտական նվաճումներին ու կենսակերպի փոփոխություններին: Չնայած գիտական առաջընթացին` մարդկությունը պայքարում է հիվանդությունների, անառակության, մեղքերի, անարդարության և խտրականության դեմ»,- ըստ Mehr գործակալության` նշել է նա:

Այաթոլլա Խամենեին իրանցիներին միասնականության կոչ է արել, որպեսզի հաղթահարեն «աշխարհի ամբարտավան ուժերի» ստեղծած անարդարությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica