close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ

Տարածաշրջան

9 Ապրիլի 2020, 16:52
 ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ

Վրաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները հատուկ թռիչք են կազմակերպում կրթական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի ուսանողի` հայրենիք վերադառնալու նպատակով. հայտնում է Yerkir.am-ը՝ «Նովոստի-Գրուզիա»-ին հղումով։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ հատուկ թռիչքը տեղի կունենա ապրիլի 10-ին: Նախևառաջ Միացյալ Նահանգներից ինքնաթիռը դպրոցականներին կտեղափոխի Քաթարի մայրաքաղաք Դոհա, որից հետո վրացական ավիաընկերությունը նրանց Թբիլիսի կտեղափոխի։ Դպրոցականներին Վրաստան տեղափոխելու որոշումը համաձայնեցվել է նրանց ծնողների հետ։

Միևնույն ժամանակ վրացի առաջնորդն ասել է՝ հայ գործընկերները խնդրել են նույն թռիչքով Ամերիկայից տեղափոխել նաև 35 հայ աշակերտի: 

Վրաստանի արտգործնախարարության տվյալներով` արտասահմանից, այդ թվում՝ Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բելառուսից, Նիդեռլանդներից, Եգիպտոսից, Ադրբեջանից և Հայաստանից, տուն է վերադարձել ավելի քան 5000 քաղաքացի:

Ապրիլի 16-ին նախատեսված է Փարիզ-Թբիլիսի չվերթը, ապրիլի 18-ին` Թել Ավիվ-Թբիլիսի, ապրիլի 21-ին` Հռոմ-Թբիլիսի:

Ավիաթռիչքները կիրականացնի Georgian Airways վրացական ավիաընկերությունը: Ապրիլի 24-ին նախատեսված է Թբիլիսի-Բարսելոնա-Թբիլիսի չվերթը, իսկ օրեր անց՝ ապրիլի 27-ին, կիրականացվի Թբիլիսի-Վարշավա-Թբիլիսի չվերթը: Տոմսերը վաճառքի կհանվեն թռիչքից երկու օր առաջ եւ կարժենան 199 եվրոյից ոչ ավել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica