close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեսպանությունը դիմում է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին, ովքեր ստեղծված իրավիճակի հետևանքով հայտնվել են դժվար կացության մեջ

Առողջապահություն

9 Ապրիլի 2020, 15:39
 Դեսպանությունը դիմում է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին, ովքեր ստեղծված իրավիճակի հետևանքով հայտնվել են դժվար կացության մեջ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

«Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

Աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։

Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։

Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը»,-նշված է հաղորդագրությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica