close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրամի արժևորումը ժամանակավոր երևույթ է․ այն կրկին արժեզրկվելու է

Տնտեսական

9 Ապրիլի 2020, 12:43
 Դրամի արժևորումը ժամանակավոր երևույթ է․ այն կրկին արժեզրկվելու է

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադարձել էր ֆինանսական կայունության մասով հնչող կարծիքներին՝ նշելով, որ ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա և որոշ տնտեսագետների դիտարկումները, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն, իրատեսական չեն։ Այս օրերին էլ կառավարությունը շարունակում է գործակել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական հետևանքները հաղթահարելու միջոցառումների ծրագրերը, որոնք ուղղված են տնտեսական, ֆինանսական ու սոցիալական խնդիրները հաղթահարելուն։

Հանրապետությունում ֆինանսական կայունության, դոլար-դրամ տատանումների և կորոնավիրուսի հետևանքով առաջացող տնտեսական ու ֆինանսական խնդիրների հաղթահարման թեմայով Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տտնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Արտակ Մանուկյանն նշել էր, որ որոշ տնտեսագետների դիտարկումները, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն, իրատեսական չեն։ Ի՞նչ կասեք այս մասով, արդյո՞ք Հայաստանում դեֆոլտ առկա է։

– Ես չեմ հանդիպել որևէ տնտեսագետի դիտարկման, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն։ Եթե Արտակ Մանուկյանը նման բան է ասել, ապա պետք է նաև նշեր, թե ով է նման միտք արտահայտել։

– Հայաստանում ֆինանսական դաշտն ի՞նչ իրավիճակում է և ի՞նչ զարգացումներ ակնկալել առաջիկայում։

-Վերջին մեկուկես ամսվա ընթացքում դրամն արժեզրկվել էր, դոլար-դրամ հարաբերակցությունը հասել էր մինչև 510 դրամի։ Այդուհանդերձ, վերջին շաբաթվա ընթացքում նկատում ենք, որ դրամը նորից արժևորվում է։ Դա պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով՝

1․ Կենտրոնական բանկն իր պահուստներից արտարժույթ է հանում վաճառքի շուկա և դրա արդյունքում դրամը որոշակի չափով արժևորվում է։

2․ Այժմ կառավարությունը որոշ տնտեսական ծրագրեր է փորձում իրականացնել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական հետևանքները հաղթահարելու համար։

Միաժամանակ, կարծում եմ՝ սա ժամանակավոր երևույթ է, քանի որ ապրիլի 10-ից հետո դրամն արժեզրկվելու է, և դոլար-դրամ փոխարժեքը բարձրանալու է։ Այս ամենն էլ իր հերթին հանգեցնելու է գնաճի, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրվում է դրսից։

– Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերից մեկով նախատեսվում է վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։ Այս աջակցությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա ֆինանսական կայունության վրա։

-Վարկերին խրախուսելը և աջակցություն տրամադրելը դարձյալ իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև ազգաբնակչության հաշվին, և նպատակ ունի աջակցել առաջին հերթին բանկերին, բիզնեսներին, որոշ անհատ ձեռներցների, քանի որ բանկերն այժմ լուրջ խնդիրներ ունեն վարկերի տոկոսագումարները հավաքագրելու առումով։

– Համաշխարհային շուկայում նավթի և մետաղների գների բարձրացում է նկատվում։ Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել տնտեսական իրավիճակի բարելավում և ֆինանսական կայունություն։

-Համաշխարհային շուկայում նավթի ու մետաղների գինը մեկ-երկու տոկոսով բարձրացել են, բայց դա այս պահին չի կարող էական ազդեցություն թողնել շուկայի վրա, քանի որ համաշխարհային տնտեսությունը դեռևս գտնվում է ճգնաժամի վիճակում, բազմաթիվ երկրներում գործարաններ, արտադրական ձեռնարկություններ չեն աշխատում՝ բացառությամբ Չինաստանի, որն արդեն 90 տոկոսով վերականգնել է իր արտադրական հզորությունը։ Դա իր հերթին պահանջարկ է ստեղծում համաշխարհային հումքի նկատմամբ, ինչ էլ նպաստել է նավթի, ինչպես նաև մետաղների գների բարձրացմանը։ Չնայած նավթի և մետաղների գների բարձրացմանը, դեռևս ֆինանսական հոսքեր չենք կարող ակնկալել։ Այժմ մեր գերնպատակը կորոնավիրուսի դեմ պայքարելն է, այս պայքարին զուգահեռ չի կարող տնտեսական ակտիվություն լինել։ Այժմ մենք պետք է գումար ծախսենք մարդկանց տանը պահելու համար՝ նրանց պարենի նվազագույն պահանջի հարցը լուծելով։

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica