close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոնիթորինգ բանկային համակարգում. վճարումները պրոբլեմատիկ են դարձել. «Փաստ»

Մամուլի տեսություն

9 Ապրիլի 2020, 09:36
 Մոնիթորինգ բանկային համակարգում. վճարումները պրոբլեմատիկ են դարձել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում եւ աշխարհում արտակարգ իրավիճակով պայմանավորված, մի շարք խնդիրների հետ մեկտեղ, առաջնային է նաեւ ազգաբնակչության բանկային վճարումների հարցը։ ՀՀ-ում տարբեր հաշվարկներով կա մոտ 1,5 մլն վարկառու: Իհարկե, սա չի նշանակում, որ հենց այդքան մարդ վարկառու է, խոսքն իրականում վարկային հաշիվների մասին է, բայց թիվն ինքնին բավականին խոսուն է:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, վարկառուների վճարումները բավականին պրոբլեմատիկ են դարձել, քանի որ մարդկանց մեծ մասը մեկուսացված է տներում, շատերն աշխատանքը կորցրել են կամ հարկադիր պարապուրդի մեջ են, շատ գործարարներ վնասներ են կրում եւ այլն։ 

Ճիշտ է, կառավարությունը մի շարք ծրագրեր է ներկայացրել, սակայն վարկերի մարման խնդիրը դրանով չի սահմանափակվում: Այս ամենը հաշվի առնելով՝ բանկերը որոշակի զիջողական քայլերի են գնացել՝ վճարումների հետաձգումների մասով: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են մանրամասն մոնիթորինգ անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն, թե ֆինանսական ինչ

հարվածներ կարող են հասցվել բանկերին, փորձում են նաեւ գնահատել այդ ռիսկերը։ Ի դեպ, մտահոգություններից մեկը կապված է նրա հետ, որ մեր քաղաքացիները, անկախ իրենց այս պահի վճարունակությունից, զանգվածաբար չօգտվեն այս իրավիճակից։ Ի վերջո, այդ վճարումները վաղ թե ուշ կատարվելու են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica