close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաև նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին հարցը

Արցախ

7 Ապրիլի 2020, 18:51
 Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաև նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին հարցը

Արցախի Հանկրապետության ԿԸՀ-ն այս պահին նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները. հայտնում է Yerkir.am-ը:

Նիստի օրակարգում է

  • Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ,
  • Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին,
  • Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,
  • Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին,
  • Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը  քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին,
  • Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին հարցերը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, իսկ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվել. ապրիլի 14-ին, ըստ օրենքի, նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica