close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում ծանր կորոնավիրուսային թոքաբորբի բուժման դեղամիջոցը փորձարկում է անցնում. ՌԻԱ «Նովոստի»

Առողջապահություն

7 Ապրիլի 2020, 17:59
 ՌԴ-ում ծանր կորոնավիրուսային թոքաբորբի բուժման դեղամիջոցը փորձարկում է անցնում. ՌԻԱ «Նովոստի»

Ռուսաստանում մշակվել է շնչառական անբավարարությամբ ուղեկցվող ծանր կորոնավիրուսային թոքաբորբի բուժման ռեժիմ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Բժշկական և կենսաբանական դաշնային գործակալության տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

«Դալարգինի» վրա հիմնված բուժումն այս պահին կլինիկական փորձարկումներ է անցնում։ Դեղամիջոցը գրանցված է Ռուսաստանում՝ որպես տրոֆիկ խոցերի բուժման և հյուսվածքների ու օրգանների պաշտպանության միջոց` թոքեր, լյարդ, ենթաստամոքսային գեղձ: Կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ «Դալարգինի» օգտագործումը մեծացրել է ապրելու շանսերը 70% -100%-ով՝ դեղամիջոցի չափաբաժնից կախված:

Բացի այդ՝ լրատվամիջոցը հայտնում է նաև, որ երկրում սկսվել են նաև կորոնավիրուսի դեմ կլինիկական դեղամիջոցների հետազոտությունները։ Նշվում է՝ հետազոտվող դեղամիջոցներից են «մեֆլոխին»-ը, «գիդրոկսիխլոռոխին»-ը և «կոլիդավիր»-ը։ Թեստերը իրականացվելու են Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնում`COVID-19-ով ախտորոշված հիվանդների գրավոր համաձայնությամբ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 7497 մարդու մոտ, որոնցից ապաքինվել է 494-ը, իսկ մահացել՝ 58-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica