close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+18°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սրիկայություններ անելուց առաջ՝ մտածեք, ում ջրաղացին եք ջուր լցնում. Ի. Սաղաթելյան

Քաղաքական

7 Ապրիլի 2020, 11:58
 Սրիկայություններ անելուց առաջ՝ մտածեք, ում ջրաղացին եք ջուր լցնում. Ի. Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Դաշնակցության գործը, ի թիվս այլնի, դժվար է այնքանով, որ կուսակցությունն առերևույթ հարվածներ է ստանում հաճախ տարբեր կողմերից և, որ առավել հատկանշական է, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դիրքավորման սուբյեկտներից։

Պատճառը թերևս պարզ է՝ Դաշնակցության նման կազմակերպությանն իրենց կողքին, կամ, որն առավել հիվանդագին պատկերացման արդյունքում է՝ իրենց տրամադրության տակ ունենալու անիրականանալի ներքին մոլուցքն ընդդիմադիր կամ իշխանական որոշ օղակների հանգիստ չի թողնում։

Իսկ երբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հասկանում են Դաշնակցությանը կառավարելու կամ ուղղորդելու մարմաջի սնանկությունը, սկսվում է լուտանքների, կեղտոտ հակաքարոզչության, փաստերի աղավաղման մի ամբողջ արշավ։

Ցավոք, կա՛մ դիտավորյալ կերպով, կա՛մ քաղաքական հասունության պակասից ելնելով, իրենց հասարակական-քաղաքական կոչող և այլ տիպի ու տեսակի շրջանակներ՝

չընկալեցին, որ Դաշնակցությունը ինչոր մեկի դրամաշնորհով գործող հասարակական կազմակերպություն չէ,

չընկալեցին, որ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում կուռ միավորներ և հսկայածավալ մտավոր, տնտեսական և քաղաքական ներուժ ունեցող ծանրակշիռ ուժը չի կարող առաջնորդվել որոշների քմահաճույքով, 

չընկալեցին, որ այդ քաղաքական ուժը ցանկացած պարագայում կեցավածք է ունեցել, որը բխել է իր կանոնագրից, ծրագրից, դավանած արժեքներից։

Միգուցե Դաշնակցությունն այս կեցվածքից քաղաքական ցանկալի դիվիդենտներ չի ստացել, բայց այդ իրողությունը երբեք չի մղել վերջինիս՝ դիմելու ամբոխավարության, անպատասխանատու և ամբարտավան այնպիսի քայլերի, ինչի համար հետագայում պիտի ամաչեր։

Հորդորս բոլոր տեսակի և շրջանակների այն «խաղացողներին», ովքեր ծայրաստիճան շփոթմունքի մեջ են. սրիկայություններ անելուց առաջ՝ մտածեք, ում ջրաղացին եք ջուր լցնում.....

Հ.Գ. Այս թեմայով շատ ասելիք ունեմ, պարզապես հիմա ժամանակը չէ»։ 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica