close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+23°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչը մերժել է Դատախազության բողոքը

Հասարակություն

6 Ապրիլի 2020, 21:19
 Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչը մերժել է Դատախազության բողոքը

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Նման որոշում է այսօր կայացրել  Վերաքննիչ քրեական դատարանը՝ մերժելով ՀՀ գլխավոր Դատախազության բողոքը:

«Բողոքը մերժվեց, առաջին անտյանի դատական ակտը թողնվեց ուժի մեջ», - Yerkir.am-ին ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica