close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+23°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել

Հասարակություն

6 Ապրիլի 2020, 21:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի  նրա տունն ու օժանդակ շինությունները։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերվեցին ինքնաշեն երեք ատրճանակ՝  նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ  կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica