close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գազի մատակարարման խնդի՞ր. ի՞նչ հասկանալ հաղորդագրությունների այս աջաբսանդալից. Ա. Խաչատրյանի մտահոգությունները

Քաղաքական

6 Ապրիլի 2020, 17:58
 Գազի մատակարարման խնդի՞ր. ի՞նչ հասկանալ հաղորդագրությունների այս աջաբսանդալից. Ա. Խաչատրյանի մտահոգությունները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցին, որտեղ, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, քննարկել են նաև բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր, այնինչ, ռուսական պաշտոնական աղբյուրները լռում են այդ մասին։ 

Գրառման մեկնաբանություններում Խաչատրյանը տարօրինակ է համարել նաև այն փաստը, որ մարտի 31-ին ռուսական գազին առնչվող հարցը Ն. Փաշինյանը քննարկել է Բելոռուսիայի նախագահ Ալ. Լուկաշենկոյի հետ՝ ըստ բելոռուսական պաշտոնական աղբյուրների, իսկ ՀՀ վարչապետի գրասենյակի՝ նույն օրը տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա գազի մատակարարման կամ գազի գնի  վերաբերյալ հարցերի քննարկման մասին։ 

«Մտահոգիչ հաղորդագրություն է: Գազի մատակարարման հետ կապված խնդիրնե՞ր էին առաջացել, որ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահն այս հարցն են քննարկել: Հետաքրքիր է, գազի նոր գնի մասին խոսե՞լ են:

Աստծո սիրուն, խնդրում եմ չկուսակցականացնել: Այս և այս թեմային առնչվող մի քանի հաղորդագրություններ (հեռախոսազրույցի մասին ՀՀ վարչապետի գրասենյակի և Կրեմլի հաղորդագրությունների տարբերությունը, ռուսական գազի վերաբերյալ ՀՀ վարչապետի և Բելառուսիայի նախագահի հեռախոսազրույցի մասին երկու երկրների մամլո ծառայությունների հաղորդագրությունների տարբերությունը) չէին կարող հարցեր չառաջացնել»,- իր գրառման մեջ նշել է Արթուր Խաչատրյանը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica