close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մ. Մայիլյանի պահվածքը, մեղմ ասած, քաղաքական արկածախնդրություն է և հակառակ՝ Արցախի և համայն հայության շահերին. «ԿԱՄՔ»

Քաղաքական

6 Ապրիլի 2020, 17:16
 Մ. Մայիլյանի պահվածքը, մեղմ ասած, քաղաքական արկածախնդրություն է և հակառակ՝ Արցախի և համայն հայության շահերին. «ԿԱՄՔ»

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին, ԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարար Մ․ Մայիլյանին։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը գալիս է իր անհանգստությունը հայտնելու ԼՂՀ-ում 2020թ․ մարտի 31-ի ընտրությունների եւ նրանց հաջորդող դեպքերի վերաբերյալ:
Արձանագրված արդյունքները, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի պահվածքը մեղմ ասած քաղաքական արկածախնդրություն է, եւ հակառակ է Արցախի եւ համայն հայության շահերին:
Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից եւ հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց:
Դիմում ենք նաեւ Արցախի ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում լինել զգոն, պարոն Մայիլյանի ու նրա բացահայտ եւ թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել:
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
Արցախում տեղի ունեցող դեպքերը արցախահայության խնդիրները չեն, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ, որի համար էլ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անտարբեր չլինել Արցախն ու հայությունը պառակտող այս եւեւույթի նկատմամբ»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica