close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+20°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածներին որոնելու են հատուկ վարժեցված շները

Աշխարհ

6 Ապրիլի 2020, 17:07
 Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածներին որոնելու են հատուկ վարժեցված  շները

Բրիտանացիները պատրաստվում են  կորոնավիրուսով վարակվածներին որոնել հատուկ վարժեցված  շների միջոցով.  տեղեկացնում է Yerkir.am-ը`  գերմանական Bild պարբերականը վկայակոչելով:

Այդպիսի հնարավորությանը հավատում է  Լոնդոնի համալսարանի հիվանդությունների վերահսկողության բաժնի ղեկավար Ջեյմս  Լոգանը:

Կորոնավիրուսի թեստերը չեն բավականացնում, և Medical Detection Dogs կազմակերպությունն արդեն սկսել է  վարժեցնել շներին: Կազմակերպության մասնագետ Ռոբ Հարիսի խոսքով` իրենք արդեն ունեն այլ մահացու հիվանդությունների դեմ պայքարի դրական փորձ: «Վերջին 13 տարիների ընթացքում շներին վարժեցրել ենք, որ մի շարք հիվանդություններ տարբերակեն, մասնավորապես` պրոստատիտ ու միզուղիների քաղցկեղ, Պարկինսոնի հիվանդություն, նաև` մալարիա»,- հայտնել է նա:

Ըստ կազմակերպության մասնագետների` երբ շներն արդեն կարողանան հստակ ճանաչել կորոնավիրուսով վարակվածներին, նրանց կարելի է գործի դնել հասարակական վայրերում. 5 շնից բաղկացած խումբը կարող է օրական 4,5 հազար մարդ ստուգել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica