close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Amazon-ը նոր Կարմիր խաչ է դարձել». տեխնոլոգիական հսկաների համար պանդեմիան շահութաբեր է

Աշխարհ

6 Ապրիլի 2020, 13:31
 «Amazon-ը նոր Կարմիր խաչ է դարձել». տեխնոլոգիական հսկաների համար պանդեմիան շահութաբեր է

Պանդեմիայի պատճառով փոխվում են մարդկանց սովորությունները, կենցաղը: Խոշոր տեխնոլոգիական ընկերություններն էլ արձագանքում են նոր պահանջներին: Amazon-ը վերածվել է Կարմիր խաչի` 10 անգամ ավելացնելով բժշկական պարագաների վաճառքը. ըստ yerkir.am-ի`  գրում է իտալական La Repubblica պարբերականը:

Երբ մի քանի օր առաջ Financial Times-ը դիմեց Amazon Services-ի նախկին ղեկավար Ջեյմս Թոմփսոնին` խնդրելով մեկնաբանել  Ջեֆ Բեզոսի` պանդեմիայի ժամանակ միայն առաջին անհրաժեշտության, բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ վաճառելու մասին որոշումը, նա կատակով պատասխանեց. «Ես հասկացա` Amazon-ը նոր Կարմիր խաչ է դարձել»:

Մինչ տնտեսությունը ճահճանում է կամ նույնիսկ ռեցեսիա ապրում, իսկ շատ ձեռնարկություններ չգիտեն, թե երբ ու ինչ պայմաններով կբացվեն, որոշ ընկերություններ շարունակում են գործել, ավելին` բարելավել իրենց դիրքերը: Դրանց թվում են, նախևառաջ, տեխնոլոգիական հսկաները` Amazon, Alphabet (Google-ի մայր ընկերությունը), Apple, Facebook, Microsoft, Չինաստանում` Alibaba, Tencent, Baidu:

Պանդեմիան փոխել է մեր առօրյա կենսակերպը և սպառողական սովորությունները` խթանելով, ամերիկացիների ասած, «տանը նստած» էկոնոմիկան: Եվ տեխնոլոգիական խոշոր ընկերությունները, որոնք ունակ են յուրաքանչյուրի տուն հասցնել ապրանքներ ու ծառայություններ, արձագանքել են այդ նոր իրավիճակին:

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով` եթե կորոնավիրուսը վերջնականապես փոխի մեր որոշ սովորություններ, այդ ընկերությունները, չնայած բորսայում անկումներին ու գովազդի կրճատմանը, կարող են լավագույն կերպով դուրս գալ ճգնաժամից, ինչպես եղավ Երկրորդ աշխարհամարտից հետո ավտոմոբիլային խոշոր արտադրողների պարագայում:

Առցանց գնումներ

Անցյալ շաբաթ հրապարակած վերլուծություններից մեկում Jefferies-ի վերլուծաբանները փորձել են հասկանալ` ինչպես են փոխվում ամերիկացիների սպառողական սովորությունները:  Հարցվածների 34 տոկոսն ասել է, որ սկսել են ավելի շատ ծախսել Amazon-ից գնումների վրա: Criteo-ի տվյալներով` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սպառողների 52 տոկոսը պանդեմիայի պատճառով  մտադիր է անցնել առցանց գնումների:

Պահանջարկն ավելանում է, և, չնայած մատակարարման շղթաներում դժվարություններին ու աշխարհում իր մոտ 800 աշխատակիցների սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրներին, մարտի 18-ին Amazon-ը հայտարարեց, որ ընկերությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում աշխատանքի է ընդունելու 100 հազար  նոր աշխատակիցների:

Փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը, ըստ The New York Times-ի, Amazon-ի միջոցով դեղամիջոցների գնումն աճել է 10 անգամ` համեմատած նախորդ տարվա հետ:

Նախորդ համաճարակն էլ` ատիպիկ թոքաբորբը, 2002-2003 թվականներին էլեկտրոնային առևտրի հսկա դարձրեց մեկ այլ ընկերություն` չինական Alibaba-ն, որը ստեղծվել էր հիվանդության բռնկումից մի քանի տարի առաջ և սնանկության եզրին էր: Համաճարակի օրերին ընկերության մենեջերները գործարկեցին Taobao-ն` հնարավորություն տալով տանը նստած մարդկանց առցանց գնումներ կատարելու: Արդյունքում` ընկերության այդ ստորաբաժանումը դարձավ ամենաեկամտաբերը` 400  մլրդ դոլար:

Աշխատանք` տնից

Կարանտինը ստիպել է աշխարհի հազարավոր ընկերությունների «խելացի աշխատանքի» (smart working) ռեժիմում կազմակերպել գործունեությունը, ինչն ավելացրել է  տեսազանգերի ու հաղորդագրությունների փոխանակման ծավալը: Ամենացայտուն օրինակը Zoom ընկերությունն է, որը տեսակոնֆերանսների ծառայություն է մատուցում. հունվարի 31-ից մինչև մարտի 23-ը բորսայում ընկերությունն աշխատել է 101 տոկոս: Սակայն Նյու Յորքի դատախազը ընկերության դեմ հետաքննություն է սկսել տեսաժողովերի ընթացքում մշտական հաքերական հարձակումների փաստով և պահանջել, որ ընկերությունը լուծի այդ խնդիրը և պաշտպանի իր ծառայությունից օգտվողների անձնական տեղեկությունները: Facebook-ն ու Microsoft-ն էլ են հայտնել հաղորդակցման ու աշխատանքի կազմակերպման  ծառայություններից օգտվելու աճի մասին:

Սակայն ամենալավն այս ճգնաժամը հաղթահարում են ընկերությունները, որոնք ամպային հաշվարկների ծառայություններ են մատուցում (համացանցային տվյալների մշակում ու ախրիվացում): Դրանք են` ամերիկյան Amazon, Microsoft, Google և չինական Alibaba Cloud, Tencent Cloud, Baidu AI Cloud:

Զվարճանքներ` բազմոցին նստած

 Ֆիլմեր, սերիալներ, առցանց խաղեր. փակ կինոթատրոնների թատրոնների ու զվարճանքի վայրերի, համերգների չեղարկման պայմաններում այդ ամենը տեղափոխվել է առցանց միջավայր: Netflix, Amazon Prime и Disney+ ընկերություններն ակնկալում են մեծացնել օգտատերերի թիվը: Sensor Tower-ի տվյալներով`Իտալիայում Netflix-ի ներբեռնումների ծավալն ավելացել է 66 տոկոսով, Իսպանիայում`  35 տոկոսով:

Չինաստանում սրընթաց աճ են արձանագրել  առցանց խաղերի պլատֆորմները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica