close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2019-ին ձեռք բերված, բայց ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար մարդիկ պետք է դիմեն ՊԵԿ մինչեւ այսօր ժամը 23։59

Տնտեսական

6 Ապրիլի 2020, 12:32
 2019-ին ձեռք բերված, բայց ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար մարդիկ պետք է դիմեն ՊԵԿ մինչեւ այսօր ժամը 23։59

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն եւ մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչեւ ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետեւյալ տվյալները.

  • ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
  • ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
  • ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
  • կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլեւս չեն դիտարկվելու:

Կարեւոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica