close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Փաշինյան

Քաղաքական

6 Ապրիլի 2020, 10:38
 ՈՒՂԻՂ. Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվով այս պահին ներկայացնում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածվածության պատկերը։ Միևնույն ժամանակ նա նշում է՝ հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով, քանի որ այսօր՝ երկրում կորոնավիրուսով վարակման ընդամենը 11 դեպք է գրանցվել։ Բացի այդ  ունենք մեկ վատ լուր. 68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաև ունեցել է շաքարային դիաբետ:

Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:

Եթե սա հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ: Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմի թուլացման եւ բնականոն կյանքի վերադառնալու համար:

Այս ամենը ասում եմ, որպեսզի նաեւ իրավունք վերապահեմ ինձ խնդրելու որ այսօր եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումները արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են»,-ասաց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica