close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով ՄԻՊ-ին է դիմել նրա փաստաբանը. կնախաձեռնվի վարույթ

Իրավունք

6 Ապրիլի 2020, 09:22
 ՀՀ-ում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով ՄԻՊ-ին է դիմել նրա փաստաբանը. կնախաձեռնվի վարույթ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:
Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:

Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:

Վաղն իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։

Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»։
 
Ավելի վաղ Yerkir.am-ը թեմայի առչությամբ հայտնել էր՝ ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային։ Մասնավորապես, անդրադարձել էր  կատարվել 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի մի քանի հաճախորդներ ազգային հողի վրա ունեցած իրենց բարձրագոչ ելույթներով վիրավորել էին հայերին, իսկ մի քանի ժամ անց նույն ռեստորանի վրա ադրբեջանցիների կողմից տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել էր մի ադրբեջանցի։ Դեպքին առնչվող հայազգի երիտասարդներից մեկի՝ 2012 թվականից ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը։ 
Մեսսին վնասվածք է ստացել
4 Հունիսի 2020, 16:51 Մեսսին վնասվածք է ստացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica