close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Գերմանիան ու Շվեյցարիան առանց տոկոսի գումար են տրամադրում բիզնեսին. գործարար

Աշխարհ

5 Ապրիլի 2020, 15:16
 Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Գերմանիան ու Շվեյցարիան առանց տոկոսի գումար են տրամադրում բիզնեսին. գործարար

«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գերմանիան ու Շվեյցարիան էս պահին դիտարկվում են վիրուսի արդյունքում տնտեսության վնասների դեմ ամենաարդյունավետ պայքարող երկրների շարքում:

Էնտեղ պետությունը գումար է տվել բանկերին, որպեսզի բանկերն առանց տոկոս, մինչև 10 տարով տրամադրեն բիզնեսին (պետությունը տոկոսը վերցրել է իր վրա, որ բանկերն էլ չպայթեն): Գումարը պետք է ծախսվի կոնկրետ ոլորտների վրա, օրինակ` աշխատավարձ, ներկրում, վարձ, հումք և այլն (վերոնշյալ երկրներն այլ պրոյեկտներ էլ են անում, բայց էս պահին միայն այս մեկի մասին խոսենք):

Հիմա կասեք հա, բայց Հայաստանում էլ են էդպես անում: Ճիշտ է, էդպես է արվում, ուղղակի մի տարբերությանբ: Գերմանիայում կամ Շվեյցարիայում բիզնեսը բանկի միջոցով պետության տված գումարը վերադարձնում է հարկեր տալու փոխարեն: Ասենք, ես 1 միլիոն հարկ պետքա տամ, տալիս եմ 200 հազարը (միայն որոշ տեսակի հարկեր, օրինակ շահութահարկ) մնացած 800 հազար հարկի փոխարեն վճարում եմ բանկից վերցրած առանց տոկոս վարկը:

Պետությունն իր տված գումարը չի կորցնում, քանի որ բիզնեսը հաստատ հետ է տալու, բիզնեսն էլ ստիպված չի լինում էս ճգնաժամի պահին երկու տեղով պարտքեր փակել, համ բանկից վերցրած պարտքը, համ էլ հարկերը: Բիզնեսի վրա ֆինանսական ճնշումը փոքրանում է:

Հիմա կասեք, բա էդ դեպքում պետության ապագա հարկային մուտքերը կնվազեն: Ես էլ կասեմ, եթե էդպես չարվի, ապագայում հարկային մուտքերն ավելի շատ կնվազեն, քանի որ շատ բիզնեսներ պայթելու են, շատ աշխատատեղեր փակվելու են, շատ հարկային մուտքեր կրճատվելու են:

Ուղղակի, մի քիչ ավելի բարդ հաշվարկ է, թե հենց հիմա ու մոտ շրջանում փակվող բիզնեսների արդյունքում ինչքան հարկեր են նվազելու (բայց հնարավոր է հաշվել), իսկ առկա հարկերի փոխարեն վարկ փակելը հեշտ է հաշվել: Ու կարողա պետական ֆինանսական կառույցներն ընդդիմանան, բայց ամեն ինչ զուտ մաթեմատիկական հաշվարկ է:

Լավ նորություն էլ կա: Գոյություն ունի «հետպատերազմական սպառման աճ» հասկացություն, որը ենթադրում է, որ պատերազմներից, ճգնաժամերից հետո սպառումն աճում է, քանի որ մարդիկ կարոտել են գնալ ռեատորան, ծովափ, մոլեր և այլն, արդյունքում մարդիկ ճգնաժամից հետո ավելի ակտիվ են սպառում ու տնտեսությունն ավելի ակտիվ է վերականգնվում: Բայց ճգնաժամից հետո ավելի ակտիվ սպառելու համար պետք է, որ էդ մարդկանց մոտ ճգնաժամից հետո գումար մնացած լինի, իսկ վերոնշյալ քայլերը թույլ կտան մարդկանց գոնե մասամբ պահպանել իրենց ֆինանսական մուտքերը, որոնք հետո արագ կհոսեն դեպի տնտեսություն, օգնելով տնտեսությանն արագ վերականգնվել»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica