close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նոր օրենքները սահմանափակում են մարդու իրավունքները․ Human Rights Watch

Քաղաքական

4 Ապրիլի 2020, 10:42
 ՀՀ նոր օրենքները սահմանափակում են մարդու իրավունքները․ Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին՝ առանձնացնելով ՀՀ ԱԺ կողմից ընդունված փոփոխությունները, որոնք իշխանություններին լայն լիազորություն են ընձեռելու՝ վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները։ Հայտարարության մեջ նշվում է, որ Human Rights Watch-ի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ձեռնարկված միջոցների կիրառումը չհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը։

Human Rights Watch-ի զեկույցում նշվում է, որ չնայած կառավարությունը հավաստիացնում է, որ հասանելիություն չի ունենալու անհատների հեռախոսազրույցների բովանդակությունը, սակայն նրանց փոխանցված տեղեկատվությունը կարող է պարունակել անձնական տվյալներ գտնվելու վայրի, ինչպես նաև՝ անձի վարքագծի, շփումների շրջանակի և գործողությունների մասին։ Նշվում է, որ կառավարությունը պետք է ապահովի, որ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:

Հայտարարությունում նշվում է․ «Օրենքը պահանջում է արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացնել հավաքագրված տեղեկատվությունը։ Կառավարությունը նաև պետք է սահմանի անվտանգության խիստ արձանագրություններ, որոնք նվազագույնի են հասցնում տվյալների արտահոսքի վտանգը և պաշտպանում են մարդկանց թվային անվտանգությունը։ ՀՀ Սահմանադրությունը պաշտպանում է հեռահաղորդակցության և բժշկական տեղեկատվության ոլորտում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Միջազգային իրավունքը, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, նույնպես պաշտպանում է «անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության» կամայական կամ անօրինական միջամտությունից։ Մինչ այժմ Հայաստանի իշխանությունները հարգել են կորոնավիրուսով վարակվածների իրավունքները, սակայն որպեսզի նրանք չկորցնեն հանրային առողջապահության արդյունավետ արձագանքման համար անհրաժեշտ վստահությունը, նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են շարունակելու իրականացնել դա»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica