close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոլորտի կառավարումը բակալավրական փորձաշրջան չէ

Հասարակություն

4 Ապրիլի 2020, 00:01
 Ոլորտի կառավարումը բակալավրական փորձաշրջան չէ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել»,- գրում է 168.am-ը:

Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ լուրջ հարված է մեզ նման փակ /landlocked/, դեպի ծով ելք չունեցող երկրի համար:

Ընդամենը ամիսներ առաջ, ազգային փոխադրողի մասին մտածելու և տրանսպորտային, ավիացիոն քաղաքականություն մշակելու փոխարեն, «հիանում էինք» մի քանի տասնյակ հազար դոլար ճամփորդությունների վրա մսխած, նույնքան էլ պարգևավճար ստացած և ընդամենը տարակուսելի, մի քանի անփառունակ չվերթ Հայաստան բերած թիթեռնիկով:

Եվ ու՞ր է հիմա ՔԱ-ի պետը: Պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից՝ ապացուցելով երկրում իրականացվող կադրային քաղաքականության մերկությունը, սեփական քաղաքականության չգոյությունը, այդպիսի քաղաքականություն մշակել-իրականացնելու անունակությունը: Եվ, գոնե ինձ համար, հաստատ, մի դիտարկում ևս՝ այս հողի հետ կապ չունեցող ու նրա ցավը չկիսող մարդիկ հեռու պիտի լինեն որոշումներ կայացնելուց: Կառավարումը, որոշում կայացնելը, ոլորտային քաղաքականություն մշակելը ռոմանտիկ, կարճատև տուրիզմ չէ, ոչ էլ՝ բակալավրական փորձաշրջան:

Ի դեպ, տասը օր առաջ Կառավարությանը ներկայացրած մեր՝ ՀՅԴ փաթեթում, հետևյալ առաջարկությունը կա.

«Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով»:
Իհարկե, վստահ չեմ, որ կլսեք, կմտածեք, կգործադրեք...չէ՞ որ դուք ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ ձեզանով է սկսվում...

Ե՞րբ է գալու լրջանալու պահը, դուք պատկերացնու՞մ եք իրական մարտահրավերները, հակաճգնաժամային կառավարման պատասխանատվությունը...

3.04.2020»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica