close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՀ սահմանային անցակետերից 172 քաղաքացի է հոսպիտալացվել, 11 895-ին ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել

Առողջապահություն

3 Ապրիլի 2020, 18:02
 ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՀ սահմանային անցակետերից 172  քաղաքացի է հոսպիտալացվել, 11 895-ին ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել

Մարտի 24-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 257 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ, և 38 կազմակերպության, ներառյալ մասնաճյուղերը, գործունեությունը 6 ժամով դադարեցվել է՝ ըստ Yerkir.am-ի ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մամուլի ասուլիսում:

Պատճառը, նրա խոսքով, խախտումներն են եղել, չեն պահպանվել կանոնները՝ աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափումը, ծորակից մշտական ջրի առկայությունը, հանդերձարաններով ապահովումը:

Մինչև հանրային տրանսպորտի գործունեության արգելքը ստուգվել է ուղևորափոխադրում իրականացնող 64 կազմակերպության՝ անվտանգության կանոնների ապահովումը և ընդամենը երկուսում է խախտում հայտնաբերվել:

Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ իրենք հունվարի  24-ից ՀՀ սահմանային հսկիչ 7 կետերում ուժեղացված ռեժիմի էին անցել․ «Վարակի առումով անապահով երկրներից հասցեական քարտեր էին լրացվում, դրանք ներկայացվում էին ավիաընկերություններին, որոնք էլ ուղևորներին էին ներկայացնում: Հետո ստուգում էին՝ լրացված է, թե՝ ոչ,  զուգահեռ հեռահար ջերմաչափում էինք, արտաքին զննում իրականացնում եւ եթե կային ախտանիշներ, անձին հոսպիտալացնում էին: Մինչ այսօր 172  քաղաքացի է հոսպիտալացվել, հասցեական քարտեր են լրացրել 24 172-ը»:

Մարտի 19-ից լրացել են ինքնամեկուսացման ծանուցագրերը և 42 երկրներից վերադարձի պարագայում ինքնամեկուսացման ծանուցագրերը դարձան պարտադիր, մարտի 19-ից 11 895 քաղաքացու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր, նրանց մասին տեղեկատվությունը տրվել է առողջապահության նախարարությանը, ոստիկանությանը, պարետատանը կից գործող խմբին, որոնք հետեւում են ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ ևս կորոնավիրուսի վարակ է հաստատվել: Նրանք հսկողություն են իրականացնում ՀՀ սահմանային կետերում:

Ավագյանն ասաց, որ վարակվածներց մեկը հերթապահ աշխատակիցն է, որը Երեւանի տարածքային կենտրոնից Զվարթնոց օդակայանում հերթապահողներին էր օգնում, նա համաճարակաբան է: Նա այժմ լավ է և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Կորոնավիրուսով վարակված մյուս աշխատակցի մոտ հերքվել է թոքաբքորբը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica