close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անլրջությունից վստահության անկում․ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ինչի են հանգեցրել ՀՀ իշխանությունների քայլերը

Հասարակություն

2 Ապրիլի 2020, 23:43
 Անլրջությունից վստահության անկում․ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ինչի են հանգեցրել ՀՀ իշխանությունների քայլերը

(մաս 1 )

Իսրայելցի պատմաբան - փիլիսոփա Յուվալ Հարարիի վերջին երկու հոդվածները, որոնք նվիրված են կորոնավիրուսի (COVID-19) ստեղծած խդիրներին, ամբողջ աշխարհում և Հայաստանում առաջացրեցին մեծ հետաքրքրություն: Հարարիի հիմանական հետաքրքրություններն են քաղաքակրթությունների առաջացումը, արդի հասարակություններն ու աշխարհը և մարդկության ու աշխարհի ապագան։  Մարտին լույս տեսած երկու հոդվածներում վերջինս անդրադառնում է ոչ միայն համավարակի ստեղծած խնդիրներին, այլ հանդես է գալիս մի շարք հետաքրքրական առաջարկություններով։ Հարարիի հոդվածներից մեկը թարգմավել է նաև հայերենով, որը լայն տարածում գտավ Հայաստանում երիտասարդության ու առհասարակ մտավորականության շրջանակներում, ուստի Հայաստանում տիրող իրավիճակի մասին ուսումնասիրությունը կատարել ենք Հարարիի առաջ քաշած մտահոգությունների և առաջարկների հիման վրա:

Եվ այսպես՝ ըստ Հարարիի որոշումները, որոնք կընդունեն մարդիկ և կառավարությունները առաջիկա մի քանի շաբաթում կձևավորեն աշխարհը գալիք տարիների համար: Այսինքն՝ յուրաքանչյուր երկրի իշխանության կայացրած որոշում՝ դրական կամ բացասական, ունենալու են հետևանքեր ինչպես տվյալ երկրի, աշխարհի ներկա իրավիճակի և ապագայի իրադրության վրա: Ըստ Հարարիի՝ առանց բարձր մակարդակի վստահության, չի կարելի հաղթահարել ներկա իրավիճակը պետություն-հասարակություն, պետություններ իրար հետ հարաբերություններում, որը նախկինում առաջացրել է լուրջ խնդիրներ անպատասխանատու երկրի ղեկավարների պատճառով և այժմ էլ մարդկությունը տուժում է այդ փաստից: Յուվալ Հարարին ընդգծում է՝ կարող ենք տեսանելի արդյունք գրանցել, երբ տեղի ունենա երկկողմանի վստահություն իշխանության և հասարակության միջև, սակայն բոլոր հայտարարություններում և գործողություններում իշխանությունները պետք է ցուցաբերեն բարձր վստահության մեխանիզմներ և գործողությունների թափանցիկություն:

Ուստի, փորձենք Հայաստանի իշխանությունների կատարած քայլերի հիման վրա արձանագրենք, թե մինչ այժմ ինչ կառուցողական քայլեր են ձեռնարկվել և որոնք են եղել բացթողումները։

Նախ հարկ եմ համարում ընդգծել, որ սկզբնական շրջանում Հայաստանում բավարար լրջությամբ չընկալվեց կորոնավիրուսի վտանգն ու տարածաշրջան ներթափանցման հնարավորությունը ո՛չ իշախանության բարձրաստիճան ղեկավարության, ո՛չ բժիշկ-մասնագետների և ո՛չ մեծ հաշվով հասարակության կողմից։ Առաջին հայացքից, կարելի է ըմբռնումով մոտենալ պահի անտարբերությանը՝ հաշվի առնելով աշխարհում ի հայտ եկած անորոշությունը, սակայն հարկ էր լրջություն ցուցաբերել, երբ զարմանալիորեն կորոնավիրուսը ի հայտ եկավ և սրընթաց արագությամբ տարածվեց մեր հարևան Իրանում: Իրանին արդեն հաջորդեց Իտալիան, որտեղ Հայաստանը տվյալ ժամանակաշրջանում իրականացնում էր երկկողմանի թռիչքներ։ Դժվար չէր կռահել, որ կորոնավիրուսի Հայաստան թափանցման հավանականությունները մեծացել էին ու այդ իրավիճակում ՀՀ իշխանությունները թույլ տվեցին լուրջ վրիպումներ:

Երբ Չինաստանում սրընթաց տարածվում էր վիրուսը և տարվում էր դրա դեմ պայքարի լուրջ աշխատանքներ, Իրանում էլ հաստատվել էին առաջին դեպքերը, այնուհետև սրընթաց տարածումը, այդ լուրերը գլխավորում էին թե՛ տվյալ երկրների և թե՛ միջազգային լրատվամիջոցները, Հայաստանում վարչապետի մակարդակով հնչեցվեցին հայտարարություններ, որոնք հարցականի տակ դրեցին իշխանությունների լրջությունն ու հասարակության մեծ հատվածի մոտ առաջացրեց հանգիստ մթնոլորտ։ Այն դեպքում երբ հստակ էր կորոնավիրուսի վտանգը և հստակ էր բուժման բացակայությունը, ինչպե՞ս կարելի էր «պինցետով հանել ու օղիով մաքրել» վարակը, հայտարարել, որ գրիպի նման մի բան է, կորոնավիրուսը լուրջ վիրուս չէ և բնականոն կյանքի կասեցումը անհրաժեշտություն չէ:

Սակայն այս հայտարարություններն էլ դեռ բավական չէին, շարունկավում էր Սահմանադրական հանրավքեի «Այո»-ի քարոզարշավը, այդ հանրահավքներով վտանգի տակ էր դրվում բնակչության առողջությունը, դեռևս շարունակվում էր բաց մնալ Իրանի հետ սահմանը, Իտալիայից Հայաստան չվերթներ էին իրականացվում առանց լուրջ հսկողության, ինչի հետևանքով էլ ունեցանք առաջին վարակակիրները, և ոչ պատշաճ գործողությունների արդյունքում վարակակիրների թիվը սկսեց աճել ու դառնալ անվերահսկելի:

Հարարին նշում է անպատասխանատու ղեկավարությունների պատճառով կրած վնասների մասին և հավելում, որ ստեղծված իրավիճակում կարող են երկրները հաջողություն գրանցել, եթե լինի վստահություն իշխանության և հասարակության միջև:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ նախքան Կորոնավիրուսի ի հայտ գալն էլ, Հայաստանում արդեն հասարակության որոշ շերտի մոտ վստահության պակաս կար իշխանության հանդեպ, երբ հայտնի խոստումները կամ չիրականացան, կամ ուշացան. թեև որոշ չափով բարձրացվել են պետական աշխատավարձերն ու թոշակները, սակայն տեղի չի ունեցել իշխանափոխության առաջին իսկ օրվանից խոստացված տնտեսական հեղափոխությունը և ապօրինի միջոցներով ձեռք բերված հարստության վերադարձը պետությանը։ Իշխանության տված խոստումների մեծ մասը դեռ մնացել են օդում: Իշախնությունների այս վարքագիծը պատճառ հանդիսացավ հասարակաության որոշ խավի վստահության նվազման և նման վարքագիծ դրսևորելու դեպքում, հնարավոր է հասարակության շրջանակներում ավելանա անվստահության շեմը։

Ինչ վերաբերում է թափանցիկությանը, այստեղ էլ մեծ խնդիր կա.  լուրջ մտահոգության առիթ տվեց խորհրդարանում քննարկվող՝ կառավարության բերած նախագիծը, որով պետք է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդկանց հեռախոսային խոսակցությունները վերահսկվեն: Այն բացասաբար է ընդունվել ոչ միայն իշխանությունից արդեն իսկ դժգոհողների կողմից, այլ նրան սատարող անձանց կողմից։

ՀՀ Ազգային Ժողովում ընդդիմությունը տապալեց նախգծի ընդունումը, սակայն մի քանի ժամ անց իշխող ուժը գաղտագողի նիստ հրավիրեց և առանց ընդդիմության մասնակցության առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց, երեկոյան ժամերին էլ ամբողջությամբ ընդունեց փաթեթը։ Իշխող ուժի այս արարքի հետևանքով ավելի է խորացել անվստահությունը նրանց նկատմամբ։

Այս հոդվածով փորձ կատարվեց նժարի վրա դնել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը՝ կապված կորոնավիրուսի Հայաստանում ի հայտ գալու և տարածվելու հետ։ 

Առաջին իսկ օրից իշխանությունների մոտ կար ոչ թե միայն անորոշություն, այլ հարցին անլուրջ մոտեցում, որը փոխանցվեց հասարակության լայն շերտերին ու ապագայում անհնար եղավ ժողովրդին իրազեկելու իրական վտանգը։ Տեղի ունեցան դրական և բացասական քայլեր, սակայն արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտության այսպիսի իրավիճակում իշխանությունները ցուցաբերեցին ոչ արհեստավարժ վարքագիծ։ 

 Արարատ Կոստանյան

քաղաքագետ, արևելագետ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica