close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան

Հասարակություն

2 Ապրիլի 2020, 21:15
 Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկուհու հետ տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին․․․ Կապիտանի բալենին ծաղկելու է և պտուղներ է տալու։

Հունվարի 28-ին՝ կապիտանի 30 ամյակին, հերոսի մայրը՝ տիկին Համեստը, պատմեց, որ Արմենակը շատ էր սիրում բալենի...Այդ օրը որոշեցինք, ապրիլի 2-ին ծառատունկ կազմակերպել ու բալենիներ տնկել․․․Պտղատու, փարթամ բալենիների՝ փառքի ու հաղթանակի պուրակ հիմնել ․․

Համաճարակային իրավիճակից ելնելով կապիտանի բալենին տնկեցինք ես ու Հայկուհին․․․, վստահ եմ՝ պտուղները հավաքելու ենք կապիտանի մոր՝ տիկին Համեստի հետ»։

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը 2016-ի ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: Նա իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ եւ մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Հակառակորդին գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica