close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև 14 տարեկան երեխա ունեցողների աջակցության ծրագրի մանրամասները․ Բաթոյանը ներկայացրեց սոցիալական 5 փաթեթները

Հասարակություն

2 Ապրիլի 2020, 17:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև 14 տարեկան երեխա ունեցողների աջակցության ծրագրի մանրամասները․ Բաթոյանը ներկայացրեց սոցիալական 5 փաթեթները

Սոցիալական բնույթի 5 ծրագիր է իրականացվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մամուլի ասուլիսում։

Այս ծրագրերի մասին ամբողջական տեղեկատվություն կա նախարարության mlsa.am կայքում։

Նա ասաց, որ ծրագրերից որևէ մեկի համար դիմում գրելու և նախարարություն այցելելու կարիք չկա, ոչ բոլորի կարգերն են պատրատ, հենց պատրաստ լինեն՝ օնլայն հասանելի կլինեն։

Նա մանրամասնեց այն ծրագիրը, որն ուղղված է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին։

Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ եւ ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն ընտանիքները, որտեղ մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է  եղել գրանցված աշխատող եւ ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:

Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչեւ 14 տարեկան երեխա, եղել են գրանցված աշխատող եւ ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:

Շահառու կարող է դառնալ նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է գրանցված աշխատող եւ ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաեւ աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր եւ որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում եղած մինչեւ 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

Ի դեպ, ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:

Աջակցություն չեն կարող ստանալ նաեւ այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով:

Զարուհի Բաթոյանի ներկայացրած հաջորդ ծրագիը՝ 6-րդը, բոլոր այն քաղաքացիների համար է, ով աշխատել է մասնավոր սեկտորում և մարտի 13-30-ը ազատել են աշխատանքից։ 

Մյուսը՝ 7-րդը, վերաբերում է հղի կանանց։ 

Հաջորդ՝ 8-րդ ծրագիրը տարբեր ոլորտներում գրանցված աշխատողների համար է։ 

Եվ վերջին՝ 9-րդ ծրագիրը, որն այսօր ընդունեց կառավարությունը, մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների համար է։ 

Եթե շահառուն համապատասխանում է մի քանի ծրագրի չափանիշների, կարող է իր ընտրությամբ օգտվել միայն մեկից՝ ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica