close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. ՀՀ կառավարության նիստը

Քաղաքական

2 Ապրիլի 2020, 11:00
 ՈՒՂԻՂ. ՀՀ կառավարության նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 47-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության նիստն սկսվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին,
  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
  • Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,
  • «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 366-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
  •  Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

Yerkir.am-ն առաջարկում է գործադիրի նիստին հետևել ուղիղ հեռարձակմամբ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica