close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկեղեցին փորձել է հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն. «Փաստ»

Մամուլի տեսություն

2 Ապրիլի 2020, 09:12
 Եկեղեցին փորձել է հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սոցցանցերում, ցավոք, քիչ չեն նրանք, որոնք կեղտոտ բառապաշար են օգտագործում, որոնց բառամթերքը սկսում ու ավարտվում է հայհոյանքով: Ցանկացած դեպքում դա նողկալի ու անթույլատրելի է և ի ցույց է դնում տվյալ անձի իրական դեմքն ու մակարդակը, սակայն շատ ավելի վատ է, եթե այդպես վարվում են հանրային դեմքերը, առավել ևս... եկեղեցու սպասավորները:

Վերջին շրջանում հաճախ են խմբագրությանը դիմում քաղաքացիներ, որ ոմն Ռոբերտ Աղազարյան, որը ներկայանում է որպես սարկավագ, և գլխավոր նկարն էլ հոգևորականի հագուստով է, պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմադիր տարբեր գործիչների ու օգտատերերի հասցեին հայհոյանքներով՝ սատարելով գործող իշխանություններին:

«Փաստը» դիմեց Մայր աթոռ՝ հասկանալու, թե ինչպես է Հայ Առաքելական եկեղեցին հանդուրժում իր սպասավորի նման պահվածքը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ այդ անձնավորությունն այլևս առնչություն չունի Հայ եկեղեցու հետ:

«Հիշյալ անձը տարիներ առաջ թողել է իր ծառայությունը հայրենիքում և հեռացել: Հետագայում հայտնվել է Ժնևում, ապա Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ուր, կրկին ուզում եմ հաստատել, որևէ առնչություն չի ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ և չի ծառայել: Հետևապես, պետք չէ դիտարկել նրան իբրև Հայոց եկեղեցու սպասավոր:

Ինչ վերաբերում է նրա պահվածքին, ապա այդ անձը երբևէ ականջալուր չի եղել իրեն ուղղված հորդորներին և խրատներին: Կարծում եմ՝ ինքն իր գրառումներով փաստում է մարդկային իր որակների մասին»,-ասաց Վահրամ քահանա Մելիքյանը՝ հավելելով, որ Եկեղեցին փորձել է նրան հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica