close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչպե՞ս դիմել ՓՄՁ աջակցման գործիքից օգտվելու համար․ փոխնախարարը ցույց է տալիս առցանց ծրագիրը

Տնտեսական

1 Ապրիլի 2020, 13:06
 ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչպե՞ս դիմել ՓՄՁ աջակցման գործիքից օգտվելու համար․ փոխնախարարը ցույց է տալիս առցանց ծրագիրը

Թեժ գծերն արդեն գործում են՝ 81 05 և 041 010523․ ըստ Yerkir.am-ի այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ հայտնելով, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանաքների չեզոքացման 2-րդ և 3-րդ միջոցառումների շահառուները արդեն կարող են աշխատանքային օրերին ժամը 09։00-18։00-ն զանգել, ծանոթանալ առցանց դիմելու մանրամասներին և դիմել՝ օժանդակությունն ստանալու համար։

Թեժ գիծը գործում է Ներդրումների աջակցման կենտրոնում․ isc.am կայքով հասանելի է առցանց ծրագիրը, որում անհարժեշտ տվյալները լրացնելով կարելի է դիմել՝ աջակցման ծրագրից օգտվելու համար։

3-րդ միջոցառումից օգտվելու համար ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր։ Այս գործիքից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թ-ի շրջանառությունը եղել է 24-500 միլիոն դրամ, որոնց 2019-ի թ-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն։

Փոխնախարարը նշեց, որ արտոնյալ վարկեր են անվանում 36 ամսով տրամադրվող վարկերը, որոնց առաջին 2 տարվա՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին՝ 3-րդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոս պայմանով։

Վարկ տրամադրվում է  միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ։

Վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ․ այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում։ 6 ամիսներից հետո սահմանված մարման գրաֆիկով գործում են պայմաններ․ վերը նշված ոլորտներում 7-րդ ամսից սկսած հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը, զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման, եթե շահառուն այդ 2 ոլորտից է և նրա վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, 7-12-րդ ամիսներին նորից մարման գրաֆիկը սահմանում  հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամը, իսկ 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը հավասարաչափ մարումներ են տեղի ունենում։

Վաղաժամ մարումները խարախուսվում են՝ ոչ մի տուգանք նախատեսված չէ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ցույց է տալիս ծրագրից օգտվելու մեխանիզմը․ մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica