close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ այլևս չեն հրապարակվում կորոնավիրուսից ապաքինվածների մասին տվյալները. ԱՀԿ պարզաբանումը. ՌԻԱ Նովոստի

Առողջապահություն

1 Ապրիլի 2020, 10:13
 Ինչու՞ այլևս չեն հրապարակվում կորոնավիրուսից ապաքինվածների մասին տվյալները. ԱՀԿ պարզաբանումը. ՌԻԱ Նովոստի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարել է տվյալներ հրապարակել աշխարհում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թվի մասին. պատճառն այն է՝ ոչ բոլոր երկրներն են հայտնում այդ տվյալները. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

«Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս ապաքինման դեպքերին, ապա մենք չունենք տարբեր աղբյուրներից միասնական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է պաշտոնապես բուժվել COVID-19-ից, քանի որ ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հաղորդում այդ տվյալները»- հստակեցրել է նա:

Միևնույն ժամանակ Յազարևիչը հիշեցրել է՝ COVID-19-ը նոր հիվանդություն է, հետևաբար՝ անհրաժեշտ է ավելի շատ համաճարակաբանական տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է որոշել, որ հիվանդը լիովին ապաքինվել է։

Ըստ ԱՀԿ-ի՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, երբ առնվազն 24 ժամվա ընթացքում վերջինիս կրկնակի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica