close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը

Քաղաքական

31 Մարտի 2020, 21:55
 ՈՒՂԻՂ. ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը

Ազգային ժողովն այսօր երկրորդ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը:  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն էր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Նշենք, որ արտահերթ նիստն անցել էր առանց ընդդիմության ներկայացուցիչների:

Նշենք, որ քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում. «Ժամը 21.30-21.45-ի շրջանում մենք կգումարենք մեր երկրորդ նիստը, այս նախագծերի երկրորդ ընթերցման համար»:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ այսօր Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տապալվել է: Այս նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica