close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի. Կոտայքի մարզպետ

Առողջապահություն

31 Մարտի 2020, 15:18
 Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի. Կոտայքի մարզպետ

Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետոսյանը։

«Չարենցավանի մասին

Հարգելինե՛րս, 

Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, եւ մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված եւ նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետեւել պարետատան ցուցումներին եւ տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։

Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica