close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+18°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավական մեծ թվով մարդիկ դեռ ներառված չեն սոցիալական աջակցության փաթեթներում․ Միքայել Մելքումյան

Տնտեսական

31 Մարտի 2020, 14:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավական մեծ թվով մարդիկ դեռ ներառված չեն սոցիալական աջակցության փաթեթներում․ Միքայել Մելքումյան

Կառավարությունը ընդունել է կորոնավիրուսից տուժածների օժանդակության 8 փաթեթ, բայց բավական մեծ թվով մարդիկ դեռ ներառված չեն սոցիալական աջակցության փաթեթներում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում։

«Այսօր այն դեռևս չի ընդգրկում սոցիալական պրոբլեմ ունեցողների ամբողջ տիրույթը, ընդ որում՝ այնպես չէ, որ օրավարձով աշխատողները բոլորը չգրանցված են։ Կառավարությունում հարց առաջացավ, որ այն մարդիկ, ովքեր գրացված չեն, գնան ՊԵԿ և ասեն, որ իրենք աշխատել են, եթե այդ մեխանիզմը գործարկվի, մոտենում է մեր առաջարկին, որ չգրանցվածների մի մեծ բանակ կարող է աջակցություն ստանալ, բայց, իհարկե, բավական մեծ թվով մարդիկ դեռ ներառված չեն այդ սոցիալական աջակցության փաթեթներում»,-ասաց Մելքումյանը։

ԲՀԿ-ն նախ՝ 27, ապա 7 առաջարկություն է ներկայացրել․ մեկն այն է, որ առնվազն 3 ամսով սառեցնեն վարկերի տոկոսադրույքները․ «Համաներում անել, ոչ թե հետաձգել․ մենք ասում ենք՝ այս փուլում ճգնաժամ է առաջացել տնտեսական և սոցիալական և այդ ճգնաժամով պայմանավորված այլևս շրջանառությունը այնքան է իջնում, որ ոչ միայն մարդը չի կարող ընթացիկ աշխատավարձ տալ և գործունեություն ծավալել, այլև մի բան էլ այդ վարկերը։ Ընդ որում վարկերը 1 միլիոն 600 հազար են, դրանից 560 հազարը սպառողական։ Այսինքն, ի՞նչ անեն, այլևս անելանելի վիճակ կստեղծվի, դրա ահամար ասում ենք՝ պետք է լինի ամնիստիա՝ համաներում տոկոսների»։

ԲՀԿ-ն առաջարկել է, որ նախ՝ պետական բյուջեն այս պահին սուբսիդավորի և երկրորդ՝ բանկերն էլ պետք է վերաիմաստավորեն իրենց շահույթների չափը․ «Միայն շահույթների, դա չի խանգարում․ վերաիմաստավորել նշանակում է՝ ի օգուտ ժողովրդի։ Սա արդեն կոնկերտ Կենտրոնական բանկի և բանկային համակարգի փոխադարձ համաձայնությամբ պետք է լինի, որևէ մեկը չի պարտադրելու»։

Միքայել Մելքումյանը համոզված է, որ դա չի բերի ինֆլյացիայի, որովհետև մեր պահուստները բավարար են։

«Մենք գիտենք, որ պահուսները 2,8 միլիարդ են․  բա ինչի՞ էին խոսում, որ անցյալ տարի ԿԲ-ն 560 միլիոն դոլար շուկայից հանել է, որ հենց այսօրվա համար խելամիտ օգտագործվի»,-ասաց նա։

Այսօր ավարտվող՝ տեղաշարժի սահմանափակումները շարունակելու անհրաժեշտություն Միքայել Մելքումյանը տեսնում է, բայց սահմանափակումների մեջ որոշակի տեղաշարժեր անելու մեխանիզմով, որպեսզի բիզնեսը քիչ-քիչ նորից կյանք ստանա։

Մանրամասն՝ տեսանյութում․  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica