close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիրուսը եկավ, ճգնաժամն առջևում է. ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը. EADaily

Տնտեսական

31 Մարտի 2020, 12:02
 Վիրուսը եկավ, ճգնաժամն առջևում է. ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը. EADaily

Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչև 5,6 տոկոսով` հանքարդյունաբերության հատվածում համեմատության ցածր բազայի էֆեկտի սպառման, նաև արտաքին թույլ պահանջարկի պատճառով հանրապետության մաքուր արտահանման կրճատման ֆոնին: Այս մասին, ըստ EADaily-ի, ասվում է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների տնօրենության պատրաստած` Հայաստանի մակրոտնտեսական վիճակին վերաբերող ակնարկում. տեղեկացնում է yerkir.am-ը:

Ըստ բանկի վերլուծաբանների` 2019 –ին Հայաստանի տնտեսության աճն արագացել էր` նախորդ տարվա 5,2 տոկոսից դառնալով 7,6 տոկոս: Տնտեսական դինամիկայի հիմնական գործոններն էին տնային տնտեսությունների սպառման ընդլայնումը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը:

Այս տարի տնտեսական ակտիվությունը կպահպանեն վերամշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում դրական դինամիկան և գյուղատնտեսական արտադրանքի վերականգնումը: Բանկի փորձագետները համարում են, որ հարկաբյուջետային  և դրամավարկային քաղաքականության խթանող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա երկրի տնտեսական զարգացման   լրացուցիչ գործոն կլինի: Նրանք սպասում են, որ միջնաժամկետ ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի մոտ 5 տոկոսով: Տնտեսական ակտիվությունը կորոշվի աշխատանքի արդյունավետության և ներդրումային պահանջարկի դինամիկայով:

Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության ամրապնդմանը կնպաստի գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը` կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրագործման ֆոնին:

 Անցյալ տարվա  արդյունքներով` ինֆլյացիան դանդաղել էր 0,7 տոկոսով` ազգային արժույթի`հանրապետության հիմնական առևտրային գործընկերների արժույթի նկատմամբ ամրապնդման, արտաքին ինֆլյացիոն թույլ ֆոնի, նաև սպառման ու առևտրային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների ազդեցության տակ: ԵԱԶԲ կանխատեսումը ենթադրում է ինֆլյացիայի ցածր մակարդակի պահպանում 2020 թվականին` ցածր գնային կոնյունկտուրայի և  Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերի հետևանքով:

Վերլուծության հեղինակների կարծիքով` կարճաժամկետ ժամանակահատվածում երկրում գերիշխում են գործարար ակտիվության թուլացման ռիսկերը, որոնք պայմանավորված են նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի նվազմամբ:

ԵԱԶԲ-ն զգուշացնում է` տրանսսահմանային բեռնափոխադրումների կրճատումը կարող է հանգեցնել միջանկյալ սպառման ապրանքների մատակարարումների ընդհատման: Բանկի փորձագետների կարծիքով` ամենախոցելին են արդյունաբերությունը, առևտուրը և ծառայությունների ոլորտի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են մշակույթը, հյուրանոցային, հանրային սննդի, զվարճությունների, զբոսաշրջության բիզնեսները:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված` համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման հետևանքով հարվածի տակ են հայկական էկոնոմիկայի այն բնագավառները, որոնք ապահովում են հանրապետության ՀՆԱ-ի և տնտեսական աճի զգալի մասը` պղնձի հանքաքարի և մոլիբդենային կոնցենտրատի արտահանումը (գունավոր մետաղների համաշխարհային շուկայում գնանկում է), նաև ծառայությունների ոլորտը (զբոսաշրջություն):

Նաև սպասվում է աշխատանքային միգրանտների կողմից դրամական փոխանցումների զգալի նվազում` կապված, նախևառաջ, Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման հետ: Ի դեպ, հայկական էկոնոմիկայի զգայունությունը տրանսֆերտների նկատմամբ վերջին տարիներին նվազել եր: 2019-ին դրանց մաքուր հոսքը ՀՆԱ կազմել էր 3,7 տոկոս, մինչդեռ 2014-ին այդ ցուցանիշը 10,5 տոկոսից բարձր էր, իսկ 2013-ին` 13 տոկոս:

Ռուբլու արժեզրկումն էլ կարող է բացասական ազդել հայկական ապրանքների` Ռուսաստան արտահանման վրա:

ՀՀ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը մարտի 19-ին զգուշացրեց, որ պետբյուջե հարկային մուտքերն ապահովելու հարցում խնդիրներ կարող են լինել: Թեև բիզնեսում ներկայումս լիկվիդության հետ կապված բարդություններ կան, նա հայտարարեց, որ «հարկային արձակուրդներ չեն լինի»:

Կառավարությունն ընտրել է գործարարներին աջակցելու այլ ճանապարհ` հասցեական սուբսիդավորում, փոխառությունների համաֆինանսավորում: Միաժամանակ նշվել է, որ խոշոր բիզնեսի կողմից հարկերի չվճարման ռիսկ (խոշոր հարկատուների առաջին հազարյակը ապահովում է հանրապետության բյուջեի եկամտային մասի երեք քառորդը) դեռևս չկա, սակայն կարող է ի հայտ գալ արդեն ապրիլին:

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը տնտեսությանը նվազագույնը 150 մլրդ դրամի (մոտ 300 մլն դոլար) աջակցություն կցուցաբերի: 25 մլրդ դրամ (50 մլն դոլար) կհատկացվի ծրագրին, որը վերաբերում է ձեռնարկություններին, որոնք հայկական բանկերից վարկ կվերցնեն աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, հումքի գնման, վարկերի վճարման, կոմունալ վճարումների համար: Կառավարությունը 0 տոկոսով կհամաֆինանսավորի այդ վարկերի  50 տոկոսը, մնացածը կսուբսիդավորի: Նաև կսուբսիդավորվեն գյուղոլորտի վարկերը: Քաղաքացիների սոցիալական աջակցության համար տրամադրվելու է  30 մլրդ դրամ (60 մլն դոլար):

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը գործում է արտակարգ դրության ռեժիմ` նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով պայմանավորված: Սահմանափակված են երկիր մուտքն ու ելքը, արգելված են հանրային միջոցառումները: Մարտի 24-ից իշխանությունները խստացրել են արտակարգ դրության ռեժիմը:

ՀՀ առողջապահության նախարարության` մարտի 30-ի տվյալների համաձայն` երկրում կա 482 վարակված, 3-ը մահացել են: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica