close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղադրանք՝ նախկին պատգամավորին և միջադեպի մեկ այլ մասնակցի

Տարածաշրջան

30 Մարտի 2020, 23:57
 Մեղադրանք՝ նախկին պատգամավորին և միջադեպի մեկ այլ մասնակցի

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի Խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին և Վրաստանի Խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն՝ Ա. Մկոյանին: Նրանք մեղադրվում են զենքի գործածմամբ խուլիգանության կատարման համար: Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով, ինչը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի ՆԳ նախարարության Սամցխե-Ջավախքի վարչության Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները մարտի 29-ին անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1954 թ. ծնված Ս.Պ.-ին և 2001 թ. ծնված Ա.Մ.-ին: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործման միջոցով կատարած խուլիգանության մեջ, ինչը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով, որոնցով հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաքի Թավիսուփլեբա և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են արձակվել. միմյանց վրա կրակել են «Վրացական երազանք» խմբակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը և «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, ով ներկայումս հանդիանում է Ախալքալաքի շրջանային ժողովի (Սակրեբուլոյի) պատգամավոր: Միջադեպին ներկա են եղել նաև նախկին ու ներկա պատգամավորների հարազատները։

Ե՛վ Պետրոսյանի, և՛ Մկոյանի ընտանիքները Ջավախքում հայտնի են որպես բիզնեսմեն-պաշտոնյաների ընտանիքներ, և երկու գերդաստանների միջև նշյալ հակասությունները (ինչի արտացոլումն էր նաև վերոնշյալ միջադեպը), բնականաբար, Ջավախքում ազդեցիկ դիրքերի հաստատման ուղղությամբ տարվող «կենաց ու մահու» պայքարի արդյունք են։

Թե որքանո՞վ է բազում խնդիրների մեջ թաղված ջավախահայությունը շահում այսպիսի իրավիճակից՝ այլ քննարկման հարց է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica