close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել

Հասարակություն

30 Մարտի 2020, 23:17
 Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել

Պարետը արտակարգ դրության պայմաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացրել՝ սահմանելով  Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքը: Այս մասին տեղեկանում ենք պարետի որոշումից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ' Պարետի' «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N16 որոշման'

1. 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետով'

4) Սույն թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում (հասցե' քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2 փողոց) Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով' սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչւսփով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

2. որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ' «ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը: ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica