close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում մետրոն դադարեցնում է աշխատանքը. Գախարիա

Տարածաշրջան

30 Մարտի 2020, 21:04
 Վրաստանում մետրոն դադարեցնում է աշխատանքը. Գախարիա

Վրաստանում ստորգետնյա տրանսպորտը դադարեցնում է աշխատանքը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: apsny.ge-ի փոխանցմամբ՝ նման որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում. հայտնում է Yerkir.am-ը:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ արգելված է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտի շարժը բնակավայրերում:

«Լիովին արգելվում է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի աշխատանքը: Թույլատրված է միայն մարդատար տաքսիների տեղաշարժը, որոշակի վերապահումներով: Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի հետևի նստատեղին», - ասել է Գախարիան:

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ երկրում համընդհանուր կարանտին է հայտարարվել:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica