close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևը, կորոնավիրուսը և Երկիրը. սերբ գիտնականը կապ է տեսնում ուլտրամանուշակագույն ճառագայթման ու համաճարակների միջև

Հասարակություն

30 Մարտի 2020, 17:09
 Արևը, կորոնավիրուսը և Երկիրը. սերբ գիտնականը կապ է տեսնում ուլտրամանուշակագույն ճառագայթման ու համաճարակների միջև

Հիշենք Н1N1 գրիպի համաճարակը 2009-ին. այն տարածվում էր` չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ջանքերին, և դրա հետ ոչինչ անել հնարավոր չէր, քանի որ այս սկսվեց արեգակնային ամենաթույլ ճառագայթման ընթացքում: Ինչպես վիրահատությունից հետո վիրահատարանն են ախտահանում ուլտրամանուշակագույն ճառագայթներով, այնպես էլ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը բնական եղանակով ախտահանում է Երկրի մթնոլորտը: Այսպիսի կապ է գտել վարակիչ հիվանդությունների համաճարակների ու արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթման միջև սերբ գիտնական, արեգակակենտրոն էլեկտրամագնիսական օդերևութաբանության հիմնադիր Միլան Ստևանչևիչը. ըստ yerkir.am-ի` գրում է սերբական «Պեչատ» պարբերականը:

Գիտնականը նշում է` ամերիկյան արբանյակներից ստացված լուսանկարները հաստատում են, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը, ավելի թույլ էր, քան Н1N1-ի տարածման ժամանակ: 2009-ին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը 8 միավոր էր, 2019-ին` ընդամենը 5:

Բելգրադի օդերևութաբանական դպրոցում համարում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը նաև սեզոնային բնույթ ունի` ձմռանն ավելի ցածր է, քան ամռանը: Արեգակնային առավելագույն ակտիվության ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթումը 35 միավոր է, սակայն արեգակնային ակտիվության երկու ցիկլերի միջակայքում հասնում է ամենացածր ցուցանիշների կամ անհետանում է:

Միլան Ստևանչևիչը պարզաբանում է. «Մարտի 11-ին Արեգակի վրա АР 2758 բռնկումը մեծացրեց ուլտրամանուշակագույն ճառագայթումը:  Երկրի համար արդյունավետ` ռենտգենյան ճառագայթման մեկ արտանետում գրանցվեց, որը Արեգակի` 300 օր տևած ոչ ակտիվությունից հետո առաջինն էր: Երբ բռնկումը տեղի է ունենում Արեգակի` Երկրից անտեսանելի կողմում, ուլտրամանուշակագույն ճառագայթումը նվազում է: Դրա հերթական աճը սպասվում է  2020-ի ապրիլին, իսկ գեոէֆեկտիվ դիրքը` ապրիլի 7-ին, երբ ճառագայթումը կուղղվի դեպի Երկիր»:

Ըստ նրա` երկրի մակերեսին մոտ ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը պայմանավորված է դրա հզորությունից ու ամպամածությունից: Թեև ուլտրամանուշակագույն ճառագայթումը դիֆուզային բնույթ ունի, ամպերի ազդեցությունը մեծ է. ամպերը թուլացնում են Արեգակից եկող ցանկացած տիպի էներգիա:

Ջերմաստիճանի բարձրացումը որևէ դեր չունի մթնոլորտի ախտահանման գործում, այդ պատճառով գրիպով կարելի է հիվանդանալ նույնիսկ ամռանը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը հնարավոր է դարձնում մարդու կյանքը Երկիր մոլորակում, սակայն  ուլտրամանուշակագույն ուժեղ ճառագայթումը շատ վտանգավոր է  մարդկանց առողջության համար: Բարեբախտաբար, բնությունն ամեն ինչ նախատեսել է. երբ Արեգակի ակտիվությունը մեծանում է, ավելանում է ամպամածությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica