close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+18°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի բնակչության տոտալ արտաքին վերահսկողություն` վիրուսի դեմ պայքարի պատրվակո՞վ

Քաղաքական

30 Մարտի 2020, 21:26
 Հայաստանի բնակչության տոտալ արտաքին վերահսկողություն` վիրուսի դեմ պայքարի պատրվակո՞վ

Օգտվելով արտակարգ դրությունից, պանդեմիայով առաջացած վտանգից, հասարակության մեջ ի հայտ եկած մտահոգություններից, գործադիրում բուն դրած որոշ հակապետական տարրեր փորձ են անում Ազգային ժողովում սղացնել մի խայտառակ օրինագիծ, որի արդյունքում՝

Ա. Օրինական հիմքով Հայաստանում հավաքագրվելու են բոլոր քաղաքացիների այն տվյալները, որոնք առկա են բջջային օպերատորների մոտ` զանգեր, հաղորդագրություն, տեղորոշում եւ այլն,

Բ. Այդ տվյալները կառավարվելու են IT ոլորտի ինչ-որ ներկայացուցիչների կողմից,

Գ. Այդ գործառույթի համար պետական բյուջեից տրամադրվելու են ֆինանսական միջոցներ։ Եթե այո, ապա սրանից էլ լավ կոռու՞պցիա,

Դ. Այդ տվյալների իրական նպատակը դրանց իրական հասցեատերերին հասանելի դարձնելու համար է,

Ե. Սույն գործընթացի իրական հեղինակները ու պատվիրատուները գտնվում են Հայաստանից դուրս եւ ՀՀ շահերի հետ որեւէ կապ չունեն,

Զ. Կառավարությունը կամ չի գիտակցում ինչ է անում, կամ պարզապես կառավարվում է այդ օտար կառույցների կողմից։

Սրանք հարցադրումներ են, որոնց պատասխանները ակնկալում ենք
- կառավարությունից
- ԱԺ քաղաքական մեծամասնությունից,
- քաղաքական այլ ուժերից,
- խնդրին տիրապետող մասնագետներից եւ փորձագետներից։

Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ սա միայն քաղաքական գործիք է, ապա սխալվում են։ Սա տոտալ վերահսկողություն է, որն ունենալու է ազդեցություն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բիզնես շրջանակների, երկրի ողջ տնտեսական եւ տարբեր այլ ոլորտների գործունեության, այդ թվում` երկրի անվտանգության վրա, ներառյալ` արտաքին ու ռազմական անվտանգությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica