Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը․ դեսպանը՝ Պատրիկ Դևիջյանի մասին
Աշխարհ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասնիկ Տոլմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»: