ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կկայանա ԱՀ նախագահի թեկնածուների բանավեճը
Արցախ

Արցախում նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր վերջնագծին: Վերջին ակորդը տրվելու է մարտի 29-ին, ժամը 22-ին:
Նախագահի թեկնածուները Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում բանավեճի են բռնվելու: Հանրային հեռուստաընկերության տնօրինության կողմից գրավոր մասնակցության հրավեր է ուղարկվել բոլոր թեկնածուներին:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հրաժարվել է հեռուստաբանավեճից՝ առաջարկվող ձևաչափը անարդյունավետ որակելով: Մյուս թեկնածուները տվել են իրենց համաձայնությունը:
Հետաքրքիր բանավեճ է սպասվում: