close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ 80 միլիարդն ուղղե՛ք համավարակի դեմ պայքարին, գիտե՞ք, թե վաղն ի՞նչ է լինելու․ Արթուր Խաչատրյանը՝ Մհեր Գրիգորյանին

Քաղաքական

28 Մարտի 2020, 16:59
 Այդ 80 միլիարդն ուղղե՛ք համավարակի դեմ պայքարին, գիտե՞ք, թե վաղն ի՞նչ է լինելու․ Արթուր Խաչատրյանը՝ Մհեր Գրիգորյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Հրապարակ» թերթին տված «Այս պահին նման գնահատական գոյություն չունի փոխվարչապետը՝ այն մասին, թե ինչքանով է տուժել տնտեսությունը» վերտառությամբ հարցազրույցին։

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի՝ քաղաքացիների հետ վերջին հեռախոսազրույցներից հետո սույն խնդիրն առավել արդիական հնչեղություն ստացավ, ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ անդամի՝ մարտի 25-ի հիշյալ արձագանքը.

«Մհեր Գրիգորյանի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, ուզում եմ հասկանալ այդ ի՞նչ զարգացման ծրագրերի մասին է խոսքը: Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ տնտեսական վնասի գնահատական դեռ գոյություն չունի: Իմաստ էլ չունի փող ու ժամանակ ծախսել ընթացիկ վնասների գնահատումների վրա: Քանի դեռ համավարակը չի վերացել, համաշխարհային տնտեսությունն ընկնելու է. ո՞վ գիտի ինչքան ժամանակ և ինչքան խորը: Հայտնի չէ, թե համավարակից հետո աշխարհն ու տնտեսությունն ինչ տեսք են ունենալու: Ճգնաժամերից հետո աշխարհը վերաձևվելու է, այդպես եղել է միշտ ու այդպես կլինի հավերժ:

Այդ 80 միլիարդն ուղղե՛ք համավարակի դեմ պայքարին, կարանտինային միջոցառումների իրականացմանը, կենսապահովմանը, մարդկանց նվազագույն կարիքները հոգալուն: Գումարը ծախսեք մարդկանց ֆիզիկական և ֆինանսական անվտանգութունն ապահովելու համար, այլ ոչ թե ինչ որ վերամբարձ ու խիստ կասկածելի զարգացման համար: Ցանկացած զարգացում ենթադրում է իրավիճակի վերլուծություն և հետագա զարգացումների սցենարային պլանավորում: Գիտե՞ք, թե վաղն ի՞նչ է լինելու, որ իմանաք՝ մյուս օրը ո՞ր ուղղությամբ զարգանաք»:

Հիշեցնենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 20-ին հայտնել էր, որ երկու շաբաթվա ընթացքում հասանելի կլինի կառավարության՝ կորոնավիրուսի պատճառած վնասները մեղմելուն ուղղված 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթը։ 

Հիշյալ հարցազրույցում էլ Մհեր Գրիգորյանը մանրամասնել էր, որ 150 միլիարդից 25 միլիարդ բիզնեսի օժանդակությանն է գնալու, 25 միլիարդը՝ սոցիալական աջակցությանը, և 80 միլիարդը զարգացման ծրագրերն են։  

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica