close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել` գումար են պահանջում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

28 Մարտի 2020, 10:17
 ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել` գումար են պահանջում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տվել հանցագործության մասին։ Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլ. փոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել։ Իսկ ինչ է գրված եղել նամակում։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունիս, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, և եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 մլն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, այնուհետև կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել այս տեղեկությունը Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica