close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+16°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դադարեցվում է ՌԴ օդանավակայաններից այլ երկրներ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող ավիահաղորդակցությունը

Հասարակություն

27 Մարտի 2020, 17:43
 Դադարեցվում է ՌԴ օդանավակայաններից այլ երկրներ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող ավիահաղորդակցությունը

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը:

Կառավարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, եւ օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ  վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։ Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica