close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգիտես ինչու, շատ շահագրգիռ են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանությունները, որ ընտրությունները չհետաձգվեն․ Արամ Գ․ Սարգսյան

Քաղաքական

27 Մարտի 2020, 15:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգիտես ինչու, շատ շահագրգիռ են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանությունները, որ ընտրությունները չհետաձգվեն․ Արամ Գ․ Սարգսյան

Արցախում արտակարգ իրավիճակ պետք է միանշանակ հայտարարվի՝ ըստ Yerkir.am-ի, այսպիսի համոզմունք հայտնեց Արամ Գասպարի Սարգսյանը մամուլի ասուլիսում։

Նրա համար անհասկանալի է՝ ինչու չեն հետաձգվում Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններն այն դեպքում, երբ անգամ հետաձգվել է Հայաստանի Հանրապետությունում ՍԴ փոփոխությունների հանրաքվեն, որն կենսական էր իշխանությունների համար։

Արամ Սարգյանն այս հարցում քաղաքական ենթատեքստ է տեսնում․ «Ես պետք է ենթադրություններ անեմ, որ, չգիտես ինչու, շատ շահագրգիռ են թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության իշխանությունները։ Եթե պրն․ Բակո Սահակյանը չի ուզում անգամ մի այդպիսի քայլ անել, ապա ինձ համար հասկանալի չէ նաև նրա կեցվածքը այս պահին, առավել ևս, որ ինքը բոլոր հնարավորություններն ունի շարունակելու կառավարել երկիրը, մինչև առնվազն 6 ամիս, որ այս ամբողջ պանդեմիան մի փոքր մեղմանա»։

Վտանգը, որ Արցախում կորոնավիրուսի վարակը կտարածվի, Արամ Սարգսյանի համար միանշանակ է, մանավանդ հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլը, կարծես, անխուսափելի է դառնում, իսկ սա ընտրողների հետ ավելի ինտենսիվ հանդիպումներ է ենթադրում։ Բացի այդ, նույն օրը նաև խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, սա էլ ավելի մեծաթիվ թեկնածուներ է ենթադրում։ Եթե հաշվի առնենք նաև ՀՀ-ից և այլ երկրներից դիտորդների ներկայությունը, ապա դրսից վարակը Արցախ տանելը, Արամ Սարգսյանի դիտանկյունից, անխուսափելի է։

«Ես չեմ հասկանում այդ համառությունը, թե ինչո՞ւ են ուզում անպայման հենց հիմա անցկացնել ընտրությունները։ Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում և, կարծում եմ, քաղաքական դրդապատճառ ունի, որ չեն հետաձգում այդ ընտրությունները»,-ասաց նա։

Նա նաև նկատեց, որ Արցախում լաբորատորիաներ չկան և հայտնի չէ՝ մարդիկ թեսթավորում անցնում են, թե՞ ոչ։ Այնինչ, Ադրբեջանը ամեն պահի սպասում է, որ այնտեղ ֆորսմաժոր լինի, որպեսզի իր գործողությունները սկսի։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica