close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. խոսքը Շմայսի որդու մասին է. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

27 Մարտի 2020, 09:27
 Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. խոսքը Շմայսի որդու մասին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը եւ նոր քննություն սկսել:

Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել. Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր 2020 թվականի փետրվարի 5-ին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրն ու գլխավոր դատախազը մոտ 40 րոպե զրուցել են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզել են նրան չկաշկանդվել, իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ:

Սակայն հանդիպումից մի քանի օր անց, երբ զինվորական քննչական բաժնի քննիչները զինվորի մորաքրոջը հրավիրել են հարցաքննության, տիկինը զայրացել է քննիչների վրա եւ ասել, որ իրեն հանգիստ թողնեն։ Ու թեեւ նա հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցությունների արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազը որեւէ նման հանդիպում չի ունեցել: «Զինվորական դատախազի մոտ է եղել ընդունելություն՝ կայազորի դատախազի մասնակցությամբ, սակայն որեւէ մեկին որեւէ բան համոզելու խնդիր չի եղել. պարզապես հորդոր է հնչել», – նշեցին դատախազությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica