close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+24°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկում եմ հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիների նկարները և կենսագրությունը. Բագրատյան

Քաղաքական

26 Մարտի 2020, 22:25
 Առաջարկում եմ հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիների նկարները և կենսագրությունը. Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել Կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։ Ընդ որում, եթե վարակով հիվանդ քաղաքացին համաձայն է, ապա այդ տեղեկատվությունը կարող տրվել անհատական տեսակոչի տեսքով։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա առաջիկա 2-3 օրերին օրենք ընդունել, որ դա պարտադիր է։

Սա դեռևս չհիվանդացած հասարակության անդամների իրավունքն է՝ պաշտպանվելու։ Նման պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո շատ «առողջ» քաղաքացիներ կարող են իրենք դիմել բժիշկներին մտաբերելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդ այս կամ այն քաղաքացու հետ շփում են ունեցել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica