close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիր․ ի՞նչ է նախատեսում

Տնտեսական

26 Մարտի 2020, 12:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիր․ ի՞նչ է նախատեսում

Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատեց կառավարությունը մարտի 26-ի հերթական նիստում՝ հայտնում է Yerkir.am-ը։ Այն ենթադրում է հակաճգնաժամային գործողություններ, որոնք ոչ միայն կօգնեն գոյատևել ճգնաժամի պայմաններում, այլև երկիրը տեղափոխել զարգացման, ուժեղացման, մրցունակության բարձրացման տրամաբանություն՝ ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի ուղղությունները․ «Սպառման դեֆորմացման պարագայում կա լիկվիդայնության անկում և ենթադրվում է, որ գործողությունների շարք պետք է ունենանք, որ չեզոքացնենք դա։ Հաջորդը կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց խմբերն են, որոնց պետք է օժանդակենք։ Երրորդը սոցիալապես անապահով խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Ապա՝ առողջապահական համակարգի վերազինում։ Ինչպես նաև՝ պետական պահուստների՝ դեղորայքային, հումքային, գույքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում։ Պետք է ունենանք նոր ֆինասական մոդել՝ ճշգրտենք անելիքները, ծախսերը»։

Փոխվարչապետն ասաց, որ բաց են ծրագիրը քննարկելու համար թե՛ հանրային, թե՛ մասնագիտական տիրույթում։ Նա առաջարկեց ծրագիրն այս տեսքով հաստատել, իսկ մնացած օրակարգային հարցերը բխելու են այս դրույթներից։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պայմանավորվածություն կա՝ չորեքշաբթի օրվանից արդեն այս ծրագրով նախատեված ֆինանսները սկսեն շրջանառվել․ «Կլինի սոցիալական, թե բիզնես աջակցություն, մեր կետը չորեքշաբթին է։ Կառավարության հաջորդ նիստում ևս կաշխատենք նոր փաթեթներ ունենալ, որ նոր ծրագրեր իրականացնենք այնքան ժամանակ, որ համոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica